Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս» (Տեսանյութ)28 հոկտեմբերի 2021 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Երեք տարի առաջ Հայաստանի երկնքում հայտնվեցին պողպատե թռչունները։ «Արմենիան Հելիքոփթերսը» ներդրել է ուղղաթիռային թռիչքների ծառայություն՝ հավաքելով ավիացիայի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալ թիմ. երկինք բարձրացան բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները։ «Սկզբում որոշվեց՝ ի՞նչ տիպի թռիչքներ է տեսականորեն հնարավոր իրականացնել Հայաստանում, որից հետո ընտրվեցին ուղղաթիռների տիպերն ու ձեռք բերվեց առաջին ուղղաթիռը: Այն ամերիկյան արտադրության Robinson R66 ուղղաթիռն է՝ նախատեսված է 4 ուղևորի համար,- նշել է «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։ «Արմենիան Հելիքոփթերսը» թռիչքներ է իրականացնում ամենատարբեր առիթներով։ Զբոսաշրջիկների համար մշակվել են հատուկ երթուղիներ, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը՝ խնայելով ժամանակը։ Ինչպես՝ թռիչք դեպի Տաթև կամ Խոր Վիրապ։ Ամերիկյան Robinson R66-ից հետո ձեռք է բերվել երկրորդ ուղղաթիռը՝ Airbus H 30-ը՝ մինչև 6 ուղևորի համար։ Իսկ երրորդ ուղղաթիռն արդեն անհրաժեշտություն էր շտապ օգնության աշխատանքներ կատարելու՝ հիվանդներ տեղափոխելու համար։ 2019-ին բանակցություններ սկսվեցին «Էյրբաս» ընկերության հետ և հատուկ հայկական ընկերության պատվերով ձեռք է բերվել H125-ը. գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն էր։ «Բանակցություններ սկսեցինք ԱԳԲԱ Լիզինգի հետ և որոշում կայացվեց ձեռք բերել H125 ուղղաթիռը։ Բանակցությունները հաջող ավարտելուց հետո մենք ձեռք բերեցինք H125-ը, որն «Էյրբասի» կողմից Հայաստանին վաճառած առաջին ուղղաթիռն է է, մասնավորապես՝ «Արմենիան Հելիքոփթերսին»՝ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորման միջոցով»,- նշել է Արսեն Մանուկյանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում «Արմենիան Հելիքոփթերսն» իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր՝ տեղափոխելով նրանց Երևանի մասնագիտացված կենտրոններ: Առաջիկայում կբացվի «Արմենիան Հելիքոփթերսի» տեխնիկական սպասարկման կենտրոնը, որը նախատեսվում է դարձնել տարածաշրջանում «Էյրբասի» պաշտոնապես սերտիֆիակացված կենտրոնը։ ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |