Փաշինյան․ Լոքդաունի չենք գնա, խստացումներ կարվեն՝ դիմակը բաց տարածքում կարող է պարտադիր դառնալ28 հոկտեմբերի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում լարված գնահատելով համաճարակային վիճակը, հայտարարել է՝ չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դառնա։ «Չնայած լարված վիճակին, չպետք է լոքդաունի գնանք, բայց խստացումներ կլինեն, պետք է դիմակների կրման ռեժիմը խստացնենք։ Հիմա քննարկում ենք բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը։ Չեմ բացառում, որ նման որոշում կկայացվի»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակն իր ընտանիքում։ Նա ասել է, որ ընտանիքի 6 անդամից բոլոր ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից։ «Վերջերս մեր 14-ամյա դուստրն է կորոնավիրուսով վարակվել, որի մասին մեկ շաբաթ անց ենք իմացել։ Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց նրանից։ Այսինքն` մենք տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը»,-ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով պատվաստումների մասին կեղծ հավաստագրերի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ են անցնում այդ քրգործերով։ Նա ասել է նաև, որ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար 6 կալանավորված կա։ Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |