Ավանեսյան․ Կորոնավիրուսով՝ թթվածնային կախվածությամբ 1500 հիվանդից միայն 5-ն է պատվաստված28 հոկտեմբերի 2021 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով պատվաստումների անհրաժեշտությանը, նշել է, որ կորոնավիրուսով թթվածնային կախվածությամբ 1500 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդից միայն 5-ն է պատվաստված։ Նա ասել է նաև, որ կորոնավիրուսով վարակված 30,433 քաղաքացուց պատվաստված է 1702-ը, իսկ հոսպիտալացված ավելի քան 3000 -ից՝ ընդամենը 96-ը։ Նախարարը կարևորել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ նշելով, որ այն երկրներում, որտեղ դրանց ցուցանիշը 70%-ից բարձր է, հոսպիտալացման ու մահացության ցուցանիշներն ավելի նվազ են աճում։ Նա նշել է, որ պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանված նաև հանգստյան օրերին և շաբաթ ու կիրակի ևս կարելի է պատվաստվել։ Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |