Հայաստանը կմասնակցի «Հեղինակային իրավունք -Համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովին24 մարտի 2009 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-26-ը Մոսկվայում կկայանա «Հեղինակային իրավունք -Համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը, որին կմասնակցեն հեղինակային իրավունքի բնագավառում մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղըրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից:Խորհրդաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների հեղինակային իրավունքի բնագավառում մասնագետների համագործակցության ամրապնդման եւ փորձի փոխանակության նպատակով: Խորհրդաժողովի կազմակերպիչները ԱՊՀ մասնակից պետությունների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ կքննարկեն հեղինակային իրավունքի պաշտպանության բնագավառում արդիական հարցեր, կսահմանեն Համագործակցության տարածքում հեղինակների իրավունքների պաշտպանությանն արդյունավետ մոտեցումների կազմավորման ուղիները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |