«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը կդադարեցվի![]() 28 հոկտեմբերի 2021 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Այդպիսի որոշում է կայացվել կառավարության նիստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում կալանավորների համար անմարդկային պայմաններ էին։ Նա հավելել է, որ Հայաստանի ՔԿՀ-ները «հանցագործ արտադրող ձեռնարկություններ են»: «Մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ ու դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ», - ասել է վարչապետը։ Ներկայացնելով «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները փակելու որոշման նախագիծը՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել է, որ արդյունքում կխնայվի 1,200,000,000 դրամ: Նա նշել է, որ խնայված գումարով հնարավոր կլինի բարելավել պայմանները ՀՀ մյուս 10 ՔԿՀ-ում։ Նա տեղեկացրել է որ ՔԿՀ-ներում 5346 տեղ կա, որից համալրված է 2113-ը: «Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը», - ասել է Անդրեասյանը: Նախարարը նշել է նաև, որ կրճատվելու է 280 հաստիք, որից 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ-ներ, 50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը՝ կադրերի ռեզերվ։ Հայաստանում 12 քրեակատարողական հիմնարկ կա։ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո կմնա 10-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |