Երևանի համար 100 ավտոբուս կգնվի․ Վարկը կտրամադրի ՎԶԵԲ-ը![]() 28 հոկտեմբերի 2021 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտային ցանցի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով կառավարության որոշմամբ Երևանի համար 100 ավտոբուս կգնվի։ Գործադիրը հավանություն է տվել ՀՀ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը։ Ներկայացնելով նախագիծը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ համաձայնագրերը վերաբերում են 25 մլն եվրոյին, որից 20 մլն-ը վարկ է, իսկ 5 մլն-ը՝ դրամաշնորհ, որով ձեռք է բերվելու 100 հատ 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուս: Նա տեղեկացրել է նաև, որ խորհրդատվական ընկերության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ ձեռք բերել Երևանի երթուղային ցանցի համար։ Սանոսյանը հավելել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ են ընթանում 2019թ. գարնանից և, նախնական գնահատմամբ, ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ է լինելու 120-150 մլն եվրո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Երևանի տրանսպորտային ամբողջ համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |