Գրիգորյան․ Այժմ հստակ չէ՝ որ քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար28 հոկտեմբերի 2021 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանազատման հարցին, ասել է, որ այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։ Նա շեշտել է, որ իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզն է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Քարտեզների միջև տարբերություն կա։ Քարտեզ ասելով, երբ մենք նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», - մանրամասնել է Գրիգորյանը: Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը: «Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել՝ 26-27-ին, ավարտվել է 29-ին, և դրանից հետո հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը», - նշել է նա: Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է, որ հայկական կողմի համար որևէ խանգարող հանգամանք չկա սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու համար: Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Հայկական կողմը սպասում է դրական ազդակի. «Սպասում ենք դրական ազդակ այդ մասով Ադրբեջանից, կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այդ մասով առաջ գնալ»,-ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդիրներին, հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել։ Նա ասել էր, որ քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |