ՌԴ-ն կասեցրել է թուրքական մանդարինի ներմուծումը

ՌԴ-ն կասեցրել է թուրքական մանդարինի ներմուծումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ից Ռուսաստանը կասեցրել է թուրքական մանդարինի ներմուծումը՝ ապրանքում հայտնաբերված «Քլորոպիրիֆոս» թունաքիմիկատի մնացորդային քանակի պատճառով, գրում է Lenta.ru-ն։

«Ռոսպոտրեբնադզրի» այս որոշումն ուժի մեջ կմնա մինչև հատուկ կարգադրության հրապարակումը:

Թուրքիայի գյուղնախարարությունն արձագանքել է արգելքին՝ նշելով, որ այն վերաբերում է միայն մեկ ընկերության առաքումներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խոսքը Fikret degirmenci ապրանքանիշի մասին է։

«Խոսքը կոնկրետ ընկերության մասին է, որի արտադրանքի մեջ ինչ-որ բան է հայտնաբերվել։ Նման բան երբեմն պատահում է՝ առաքումները կասեցվում են մինչ իրավիճակի շտկումը»,-ասել է Թուրքիայի գյուղնախարարության ներկայացուցիչը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---