Վիրտուալ իրականություն, 25 Գբ/վ ցանց, 4K TV և այլն. «Թիմը» DigiTec-ում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները![]() 29 հոկտեմբերի 2021 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում լիովին ազատ լինելու զգացմունքը: DigiTec-ում Team Telecom Armenia-ի տաղավարի հյուրերին ընկերության աշխատակիցները կպատմեն նորագույն Next Generation Network (NGN) ցանցի մասին, որն ապահովում է 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: 25G-PON տեխնոլոգիայով այս ցանցն արդեն աշխատում է Դավթաշեն վարչական շրջանում, Գնդեվազ ու Քաջարան համայնքներում: Մինչև տարեվերջ այն հասանելի կլինի Երևանի Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Ջերմուկ ու Հրազդան քաղաքների բնակիչների համար: Համացանցում իրական ազատությունը գնահատող հաճախորդներին «Թիմը» առաջարկում է BeeFree սակագնային փաթեթ, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ և անվերջ շփվելու հնարավորություն: Ազատության զգացմունքն ավելի արտահայտիչ դարձնելու համար, հյուրերը կարող են ծանոթանալ վիրտուալ իրականության (VR) աշխարհի հետ՝ խաղալ VR խաղեր, դիտել ու մասնակիցը լինել 360 աստիճանով նկարահանված տեսահոլովակների սյուժեին: Ժամանակակից թվային հեռուստատեսության սիրահարների համար «Թիմը» ևս նորություն ունի: Team Telecom Armenia-ն TeamSolutions ընկերության հետ համատեղ ներկայացնում է TeamTV նոր պորտալ՝ 4K կոնտենտով, որը նաև աշխատում է Android SmartTV-ներում: Այս ժամանակակից պորտալը հագեցած է այդ թվում եթերի կառավարման արդիականացված համակարգով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |