ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան![]() 29 հոկտեմբերի 2021 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Հայաստանում կայանալիք քննարկումների կենտրոնում կլինեն ընտրական համակարգի բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա հետևանքները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։ ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության և Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպումներ կլինեն նաև դատական իշխանության, դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |