Ստեփանակերտում մեկնարկել է 5 հարկանի բազմահարկի կառուցումը![]() 29 հոկտեմբերի 2021 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` Արցախի կառավարության միջոցներով: Բնակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։ Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների քանակությունը հաստատված է քաղաքապետարանի կողմից։ Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քմ։ Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 բնակարան։ տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։ Բնակարանների քանակությունը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։ Բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։ Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |