Նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է![]() 1 նոյեմբերի 2021 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են. • Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ, • ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի). • Քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, • ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը. • բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը, • հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը, • հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը, • խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը), • հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները, • կոգնիտիվ խանգարումները, • դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը. • ծխելը, խմելը և սնվելը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում լարված գնահատելով համաճարակային վիճակը, հայտարարել էր, որ չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դառնա։ «Չնայած լարված վիճակին, չպետք է լոքդաունի գնանք, բայց խստացումներ կլինեն, պետք է դիմակների կրման ռեժիմը խստացնենք»,-ասել էր նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |