Թորոսյան․ Պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից

Թորոսյան․ Պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների արդյունավետությանը, գրել է, որ պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից:

Նա նշել է, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:

«Ըստ այդ տվյալների, ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`

• 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,

• 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Նախատեսված են որոշ բացառություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---