Գույքահարկի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է․ Չմուծելու դեպքում տուգանք կգա 1 նոյեմբերի 2021 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հարկերի, այդ թվում գույքահարկի, մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունենա դատարան դիմել և ստանալ գումարը, տեղեկացնում է 1lurer.am-ը։ 2021-ի հունվարի մեկից անշարժ գույքի համար հարկ վճարելը դարձել է պարտադիր: Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը, իսկ մինչև 2021-ը Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին: Օրենքի փոփոխությամբ, 2021-ից 2 հարկը միավորվում է մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերանայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը: Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1 քմ հողի հարկը կազմում էր 2000 դրամից փոքր-ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր: Հարկային օրենսգրքի փոփոխությունների և գույքահարկի բարձրացման արդյունքում՝ 580,000 քաղաքացի 2021-ից սկսել է գույքահարկ վճարել։ Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |