Hexact-ը 3-ամյա պայմանագիր է կնքել SADA-ի և Google Cloud-ի հետ՝ նորարարության և աճի խթանման նպատակով 1 նոյեմբերի 2021 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Փոփոխությունների հայտնաբերման, վեբ-մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման առաջատար Hexact-ը Google Cloud-ի օգտագործման պարտավորության եռամյա պայմանագիր է կնքել SADA-ի հետ՝ որպես ընկերության աճի և նորարարության հիմնաքար։ Hexact-ը նաև միացել է Google Cloud Build և Google Cloud Partner ծրագրերին։ Oգտագործելով Google Cloud հարթակը (GCP)՝ Hexact-ը կշարունակի իր հիմնական՝ Hexomatic, Hexometer, Hexowatch պրոդուկտների հետագա զարգացումը և կմեծացնի հզորությունները՝ 2021թ․ 4-րդ եռամսյակում սպասվող հաճախորդների պահանջարկի ապահովման համար։ Որպես Google Cloud-ի առաջատար գործընկեր, SADA-ն կապահովի GCP-ի փորձառությունն ու հաճախորդների սպասարկումը՝ SADA-ի ինժեներների փորձագիտական խմբի հետ։ Վերջերս Հայաստանում SADA-ի գլոբալ մատակարարման կենտրոնի բացումը հիմնական գործոնն է դարձել Hexact-ի համար՝ Google Cloud-ի հետ գործակցության հարցում։
SADA-ի և Google Cloud-ի փորձագետները կօգնեն հզորացնել Hexact-ի թիմը՝ տեխնիկական խորհրդատվությունների միջոցով՝ սերտորեն համապատասխանեցնելով բիզնեսի նպատակներն ու ռազմավարական արդյունքները։ Օգտագործելով SADA GDC-ի փորձն ու գլոբալ SADA-ի ռեսուրսները, SADA-ն և Google Cloud-ը մի շարք ճարտարապետական փորձաքննություններ են անցկացրել և կազմել լավագույն փորձը ներառող առաջարկների փաթեթ։ Այն թույլ կտա Hexact-ին իր հաճախորդների համար ավելի արագ ու ավելի հուսալի կերպով մշակելու լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ։ «Մենք ոգևորված ենք աշխատելու Hexact-ի թիմի հետ՝ առաջնորդելու նրանց թվային փոխակերպումը լավագույն փորձով և օգնելու մասշտաբների մեծացմանն ու հաճախորդների աճի սպասարկմանը։ Մեր նպատակն է հնարավորություն տալ Hexact-ին՝ Google Cloud-ի միջոցով իրենց հաճախորդների համար ավելի արագ և ավելի հուսալի կերպով մշակելու հավելյալ գործառույթներ»,- նշել է SADA-ի գլխավոր գործառնական տնօրեն Դենա Բերգը։ «Կայքերի մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման մեր հարթակներն օրական 60 միլիոն առաջադրանք են մշակում՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով աշխարհում ավելի քան 27,000 հաճախորդների համար։ Մենք պատրաստվում ենք ավելի շատ բիզնեսների աջակցել և «SADA»-ի ու «Google Cloud»-ի օգնությամբ մեծացնելու մեր ավտոմատացման շարժումը, որից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ չեն պահանջվում»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։
SADA-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: Բազմաթիվ մասնագիտացումներով որպես Google Cloud-ի առաջատար գործընկեր, SADA-ն ապահովում է շարունակական նորարարություն, ամուր գործընկերություն և ծառայությունների գերազանցություն: Սա բերել է բազմաթիվ խրախուսանքներ ու պարգևներ, ներառյալ՝ 2018, 2019 և 2020 թթ․ Google Cloud Reseller Partner, 15 տարի շարունակ Միացյալ Նահանգների ամենաարագ աճող մասնավոր ընկերությունների 5000-անոց ցուցակի առաջատար, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակի առաջատար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |