Փոխոստիկանապետ․ Գորիս-Կապան ճանապարհին կանոնակարգում պետք է լինի միջազգային փաստաթղթերի հիման վրա 1 նոյեմբերի 2021 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, հայտարարել է, որ այդ հատվածում կանոնակարգում պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ «Այն հատվածը, որը որ ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս է, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա: Պայմանավորվածություն կա, որ ճանապարհային միջադեպերի դեպքում է ոստիկանությունը զբաղվում»,-ասել է փոխոստիկանապետը, գրում է «Փաստինֆոն»։ Նա նշել է, որ ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհին ապահովում են քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում են վարորդներին՝ հատկապես հիմա, երբ, պայմանավորված եղանակային պայմաններով, ավելանում է այդ ուղեկցումների անհրաժեշտության թիվը: Ֆիդանյանը հավելել է, որ ուղեկցումներ իրականացվում են նաև Տաթև-Աղվանի ճանապարհին, որտեղ բեռնատարների կուտակումներ են լինում: 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |