Քոչարյան․ ԶՈւ-ն միայնակ չի կարող՝ գործիքները վերցնենք, գնանք սահման՝ ինժեներական աշխատանքների 1 նոյեմբերի 2021 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ սահմանները երկարել են և բանակը միայնակ չի կարող և ծառայություն իրականացնել, և ինժեներական աշխատանքներ կատարել։ «Կարծում եմ, որ հասարակության ինչ-որ շերտեր, օրինակ, ուսանողներ և այլոք, որ ասում են՝ մենք բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական՝ վերցնենք գործիքերը ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողները կարողանան կենտրոնանալ իրենց առջև դրված մարտական խնդիրների կատարման վրա», - ասել է նա, հայտնում է «Ա1»-ը։ Քոչարյանը հավելել է, որ Պաշտպանության հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներով վերջերս եղել են սահմանի արևելյան հատվածում։ «Սահմանների երկարությունը փոխվել է, բովանդակությունն է փոխվել»,-ասել է նա։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի վերջ ԱԱԾ-ն կավարտի ՀՀ բոլոր սահմաններում տնակների տեղադրման գործընթացը։ Այս պահին, նրա խոսքով, սահմանապահները 99 տոկոսով ապահովված են տնակներով։ Դրանցից վերջինն անցյալ շաբաթ տեղադրվել է Սյունիքի մարզում, Որոտանի ճանապարհի վրա։ Ներկա պահին, Արամ Հակոբյանի տվյալներով, սահմանապահները վրանում են բնակվում միայն մեկ վայրում, որը մինչև նոյեմբերի վերջը կփոխարինվի տնակով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը |