Ոստիկանությունը մտադիր է 2023-ից անցնել կենսաչափական անձնագրերի․ Դիզայնը կփոխվի 1 նոյեմբերի 2021 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի նախատեսվող փոփոխությանը, հայտարարել է, որ ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի 2022-ի ավարտին կամ 2023-ի սկզբին հնարավոր լինի ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, գրում է «Հետքը»։ Ֆիդանյանն ասել է նաև, որ իրավական առումով գործող և նոր կենսաչափական անձնագրերը նույնն են, բայց ոստիկանությունը դիզայնի փոփոխություն է նախատեսում, նաև՝ էջերի ավելացում, ինչը շատ ավելի երկարաժամկետ օգտագործման հնարավորություն կտա: Փոխոստիկանապետի խոսքով` այդ կերպ ոստիկանությունը փորձելու է հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր: «Հին նմուշների անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից, և եթե մենք 2022 թվականին տրամադրենք տասը տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032 թվականը կիրառել ու շրջանառել հին նմուշի անձնագրերը»,-ասել է Ֆիդանյանը: Պատասխանելով կենսաչափական անձնագրերի տրամադրման վճարների փոփոխության վերաբերյալ հարցին՝ փոխոստիկանապետն ասել է, որ վերանայում կլինի, սակայն այժմ չի կարող ասել` որքան: Նրա խոսքով` նվազումը պայմանավորված կլինի նրանով, թե որ ընկերությունը հաղթող կճանաչվի, ու ինչ գին կառաջարկի այդ անձնագրերի համար: Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ԱԺ–ում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ասել է, որ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ 2 տարի դարձնելը վերաբերում է մինչև 2023-ի սկիզբն ընկած ժամանակահատվածին։ «Դրանից հետո դրանք տրվելու են նորից 10 տարվա ժամկետով»,–ասել է Ֆիդանյանը։ Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի դարձնելու առաջարկը միանշանակ չէր ընդունվել հանրության շրջանում։ Նշվում էր, որ դա հատկապես խնդրահարույց է արտերկրում ապրողների համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել |