Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել:

Մահվան 3 դեպք կա։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 72-ամյա երկու տղամարդ, և 74-ամյա տղամարդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16,935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---