Նոյեմբերի 14-ին ՀՀ-ում համապետական ծառատունկ կանցկացվի 1 նոյեմբերի 2021 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Աշնանային ծառատունկի ընթացքում իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Նշվում է, որ ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Դրա համար նախատեսված 260,000 տնկիից այս նպատակով կտրամադրվի 10,000-ը։ Ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմումներ ուղարկել press@env.am էլ.հասցեին: Դիմումում պետք է նշված լինի մասնակիցների թիվը և կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ. համար, էլեկտրոնային հասցե)։ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս 2019-ին, սակայն, 2020-ի ապրիլին հայտարարվեց, որ, կորոնավիրուսի տարածման հետևանքով, որոշվել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021-ի վերջ: «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |