ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ![]() 2 նոյեմբերի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Երկուստեք կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրումը: Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 10-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքին և դրանցով ստանձնած հանձնառությունների իրականացմանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերին: Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության, քննարկման առարկա է եղել նաև ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հարցը։ Նշվում է, որ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերին։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, կարևորվել է նաև ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |