2022-ի «Ավրորա» մրցանակի համար 633 առաջադրում է ստացվել 62 երկրից![]() 2 նոյեմբերի 2021 - 11:07 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» համաշխարհային մարդասիրական 7-րդ մրցանակի առաջադրումների փուլն ավարտվել է: 2022-ի մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան և Ուկրաինա: Առաջադրումները կուսումնասիրի փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսևորել են բացառիկ խիզախություն ու նվիրում և մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը և կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին: «Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին և, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության և գթասրտության այդքան շատ օրինակները: Ինչևէ, այդ գործընթացը նաև մեծագույն բավարարվածություն է պատճառում և մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշել է հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: 2022-ի «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն գալիք ապրիլի 24-ին։ 2022-ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը տևել է մինչև հոկտեմբերի 31-ը։ Յուրաքանչյուր ոք կարող էր առաջադրել թեկնածուներ, որոնք, իրենց կարծիքով, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |