68 մահ 1 օրում․ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր հակառեկորդ է սահմանվել![]() 2 նոյեմբերի 2021 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310,629-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 68 դեպք է գրանցվել, 62-ը՝ կորոնավիրուսից և մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6441 դեպք կա, այլ պատճառով՝ 1305: Ապաքինվել է ևս 1591 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 272,332 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 30,551 է։ Նոյեմբերի 1-ին կատարվել է 10,281 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,120,537 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |