Cognaize-ը $2 մլն-ի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու ճանապարհին![]() 2 նոյեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Հայկական Cognaize ընկերությունը Seed ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը կուղղվի ընկերության՝ Computer Vision և Natural Language Processing կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն: Cognaize-ն արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Այն բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել աննախադեպ տեմպերով և որակով: Ներդրումային Seed ռաունդում Cognaize-ում առաջատար ներդրողներն են ամերկյան BAJ Accelerator և Argonautic Ventures ընկերությունները, մյուս ներդրողներն են Metaplanet Holdings-ը (Skype-ի համահիմնադիր և Google DeepMind-ի վաղ ներդրող Յան Տալինի աջակցությամբ) և միացել է հայաստանյան Granatus Ventures վենչուրային ընկերությունը՝ փակելով ռաունդը։ Հրեշտակ-ներդրողների շարքում նշանակալի են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախկին առաջին փոխնախագահ Ջեֆ Ինգբերը և ՆԱՍԱ-ի կողմից հովանավորվող TRISH ծրագրի գիտական խորհրդի անդամ դոկտոր Արմեն Խերլոփյանը: Ֆինթեք ընկերությունը ներկայում կենտրոնացած է ամերիկյան և գերմանական շուկաների վրա: Այլոց շարքում, Cognaize-ի հաճախորդներից են Moody’s վերլուծականը, Գերմանիայի երկրորդ ամենամեծ ապահովագրական R+V ընկերությունները: Ընկերության հիմնական՝ 240 հոգանոց թիմն աշխատում է Հայաստանից, որի կազմում են տվյալների վերլուծության մասնագետներ, տվյալագետներ և այլն: Անձնակազմի թիվն աճել է՝ վերջերս կապիտալի ներգրավման և շուկայում ակտիվ առաջխաղացման շնորհիվ: «Հիմա մեր ընկերությունն արագ զարգացման փուլ է մտել և ավելի շատ հաճախորդների աջակցելու ու մեր պրոդուկտների հետագա զարգացման նպատակով Cognaize-ը հայտարարում է ևս 50 աշխատատեղերի ստեղծման մասին՝ գրավիչ պայմաններով, ներառյալ աշխատակիցների բաժնետոմսերի օպցիոն ծրագիրը», - նշել է Cognaize-ի հիմնադիր տնօրեն Վահե Անտոնյանը: Cognaize-ում մենք ցանկացած բիզնես հարաբերության մոտենում ենք՝ մեր հաճախորդների վստահությունը վաստակելու և պահպանելու ամուր հանձնառությամբ: Դա կարևոր է մեր կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության համար: Մեզ համար հաջողության իրական չափանիշն լինել այնտեղ, որտեղ հաճախորդները մեր կարիքն ամենաշատն ունեն և մատուցել ծառայություններ այն ժամանակ, երբ մարտահրավերներն ամենամեծն են: Հենց այդպես է կառուցվում մնայուն վստահությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |