Լեւոն Արոնյանը կրկին առաջատար դիրք է գրավում «Ամբեր-2009»-ում25 մարտի 2009 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի 9-րդ փուլում հաղթանակ է տարել ռուս գրոսմեյստեր Ալեքսանդր Մորոզեւիչի հանդեպ: Արոնյանը խաղաղ դաշինք է կնքել ռուս շախմատիստի հետ «կույր շախմատի» պարտիայում եւ հաղթանակ տարել «ռապիդում», այդպիսով, հերթական անգամ արձանագրելով գումարային հաղթանակ 1,5-0,5 հաշվով: 9 փուլերից հետո Հայաստանի ներկայացուցիչը 11,5 միավորով առաջատարի դիրքը կիսում է նորվեգիացի շախմատիստ Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշի Անանդի հետ, ով 9-րդ փուլում ոչ ոքի էր խաղացել բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ:Մարտի 25-ին «Ամբեր-2009»-ի 10-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի չինացի շախմատիստ Վան Յուէի հետ: 9-րդ փուլի պարտիաներն են. Վան Յուէ Կամսկի - 0,5:0,5 Տոպալով Անանդ - 0,5:0,5 Մորոզեւիչ Արոնյան - 0,5:0,5 Կրամնիկ Իվանչուկ - 0:1 Ռաջաբով Լեկո - 0,5:0,5 Կարյակին Կարլսեն - 0,5:0,5 «Ռապիդ». Կամսկի - Վան Յուէ - 0,5:0,5 Անանդ - Տոպալով - 0,5:0,5 Արոնյան - Մորոզեւիչ 1:0 Իվանչուկ - Կրամնիկ - 0,5:0,5 Լեկո - Ռաջաբով - 0,5:0,5 Կարլսեն - Կարյակին 1:0 9 փուլերից հետո դրությունը հետեւյալն է. Արոնյան, Կարլսեն, Անանդ -11,5; Կրամնիկ -10; Լեկո -9,5; Կամսկի, Տոպալով - 8,5; Իվանչուկ, Մորոզեւիչ -8; Ռաջաբով -7,5; Կարյակին-7; Վան Յուէ - 6,5: Խաղարկային օրերն են մարտի 14-ը, 15-ը, 16-ը, 17-ը, 19-ը, 20-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 25-ը, 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ը եւ 23-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |