Սանոսյան․ Սահմանազատումից չպետք է վախենալ, եթե նույնիսկ 1-2 տեղ էլ ցավոտ լինի![]() 2 նոյեմբերի 2021 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով սահմանազատման խնդիրներին, հայտարարել է, որ սահմանազատումից չպետք է վախենալ, խուսափել. եթե նույնիսկ 1-2 տեղ էլ, հնարավոր է, ցավոտ լինի, ապա պետք է խնդիրը ֆիքսել՝ նկատի ունենալով, որ դա է Հայաստանի սահմանը, այլ ոչ թե ամեն օր միջադեպ արձանագրել և այդ միջադեպերով զբաղվել: Նա ասել է, թե նայած ում մոտ այն ցավոտ կլինի, և անմիջապես պատասխանել լրագրողի դիտարկմանը, որ մինչև հիմա մեզ համար է ցավոտ եղել՝ նշելով, որ դա է իրականությունը, գրում է Panorama.am-ը։ «Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ և այնտեղ կարևոր մասնաբաժին ունի, խաղաղ ապրելը, զարգանալը, տնտեսությունը , բանակը և այլն: Դրա համար կարևոր է սահմանի հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային միջադեպ չունենանք, ինչ-որ մեկի մեքենային ինչ-որ մեկը ոտքով չհարվածի»,-ասել է նա: Նախարարը հայտնել է, որ սահմանազատման համար քարտեզները դիտարկելիս պետք է հաշվի առնվի, թե դրանք ինչ իրավական կարգավիճակ ունեն: «Այն պետք է իրավականորեն հստակեցված և հիմնավորված լինի և բոլորի կողմից՝ ընդունելի»,-հայտարարել է Սանոսյանը: Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին, հաստատել է, որ հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ քննարկումներ կան: «Հանդիպմանը փաստաթուղթ նախատեսված է, թե ոչ՝ տեղյակ չեմ, մինչև այս պահը՝ ոչ»,-ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |