Բոքսի ԱԱ-ում Բաչկովին հաղթանակ է շնորհվել՝ ֆեդերացիայի բողոքարկումից հետո 3 նոյեմբերի 2021 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկ Հովհաննես Բաչկովի ու Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին վերջինիս՝ չնայած Բաչկովի առավելությանը։ Սակայն մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին, հայտնում է ֆեդերացիան: Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվել է: ԱԱ կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ, այսինքն՝ երկու բրոնզե մեդալն ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |