«Գալաքսի» ընկերությունների խումբն ընդլայնվում է Բելառուսում. TI’ME-ի և Pandora-ի նոր խանութ-սրահ է բացվել 3 նոյեմբերի 2021 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Թայմլես» ընկերությունն ընդլայնում է իր ներկայացվածությունը Բելառուսում: Մշակութային ու արդյունաբերական Գրոդնո քաղաքում բացվել է TI’ME և Pandora բրենդների նոր խանութ-սրահը՝ այսպիսով համալրելով Բելառուսում «Գալաքսիի» ներկայացվածությունը Մինսկից հեռու՝ Լեհաստանին ու Լիտվային սահմանակից քաղաքում: «TI’ME-ը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Հիշում եմ` տարիներ առաջ, երբ մեր առաջին քայլերն էինք անում բիզնեսում, միջազգային բրենդներն այն ժամանակ կառավարվում էին տարածաշրջանային ուժեղ կենտրոններից, որը Թբիլիսին էր, Մոսկվան, բայց ոչ երբեք Երևանը: Գուցե պարզունակ հնչի, բայց որպես հայ բիզնեսմեն, ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ստեղծված բրենդն ու կոնցեպտը կարողացել ենք մասշտաբային ու համադրելի դարձնել այլ երկրների համար, և որ TI’ME-ի տարածաշրջանային ցանցի զարգացումը, որակն ու կառավարումն իրականացվում է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից, գլխամասը՝ Երևանում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
«Թայմլես» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ բացելով առաջին TI'ME խանութ-սրահը Երևանում: Ի սկզբանե ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից, այնուհետև, 9 տարվա ընթացում, աճել և ներկայումս ունի ավելի քան 300 աշխատակից՝ 36 խանութ-սրահ, երեք երկրում։ Գլխամասային գրասենյակը Երևանում է։ Այսօր TI'ME-ը ներկայցնում է ավելի քան 40 հայտնի ապրանքանիշ, իսկ տեսականին` 10,000-ից ավելի ժամացույց և զարդ: «Այս տարի Բելառուսում մեկնարկել է տարածաշրջանային ընդլայնման նախագիծ։ Տարածաշրջանում իր տեսակով առաջին, TI'ME և Pandora բրենդերի միասնական խանութ-սրահը արդեն բաց է Գրոդնոյի Trinity առևտրի կենտրոնում, իսկ մենք ակտիվ պատրաստվում ենք Բելառուսի այլ քաղաքներում ևս նոր խանութների բացմանը», - ասել է TI’ME Բելառուսի ղեկավար Եվգենի Սիմոնենկոն: TI'ME խանութ-սրահների ցանցում պաշտոնապես ներկայացված են ժամացուցների և զարդերի՝ նորաձևության ռիթմը թելադրող այնպիսի հանրաճանաչ բրենդներ, ինչպիսիք են Hamilton, Gucci, Frederique Constant, Maurice Lacroix, PANDORA, Fossil, Emporio Armani, Michael Kors, Diesel, Ti Sento, Brosway, Casio, Guess, Tommy Hilfiger, Daniel Wellington և այլն: «2021-2022 թվականների համար ընկերության ռազմավարությունը կայանում է վաճառքների ներկայիս բարձր տեմպը և շուկայում մեր մասնաբաժինը պահելու, ինչպես նաև, բիզնես տրամաբանության անհրաժեշտությունից ելնելով, ներդրումներ կատարելու 3 երկրների այլ քաղաքներում՝ ցանցի ընդլայնումն ապահովելու համար, ինչու չէ նաև գրավելու նոր շուկաներ: Ներկայումս ընկերությունն աշխատում է իր օնլայն վաճառքների պլատֆորմի զարգացման վրա։ Նպատակը՝ հասանելի դարձնել մեր ապրանքատեսականին հաճախորդին ցանկացած վայրից և տալ այն պատվիրելու հնարավորություն», - ասել է TI’ME ընկերությունների գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը: Նշենք, որ ներքին կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով, ընկերությունում իրականացվում են աշխատանքային գործընթացների թվայնացման գործողություններ, նոր համակարգերի մշակումներ ու ներդնումներ: Մեծ ուշադրություն է դարձվում նոր մարքետինգային գործիքների օգտագործմանը, հաճախորդների հետ կոմունիկացիայի բարելավմանը, ինչպես նաև բրենդերի ճանաչելիության բարձրացմանը, ինչը անշուշտ նպաստում է վաճառքների զարգացմանը և ավելացնում վստահությունը բրենդների նկատմամբ: Չնայած նրան, որ TI’ME խանութներում ներկայացված է ժամացույցների և զարդերի արդեն իսկ բավականին լայն տեսականի, ընկերությունը այնուամենայնիվ շարունակում է աշխատել դրա ընդլայնման վրա, դիտարկելով նոր բրենդերի ավելացում, մասնավորապես, բրենդային ոսկյա զարդեր՝ հասանելի գներով: «TI'ME»-ը հապավում է, որը բացվում է որպես «Territory Where I'M Excited» («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»): TI'ME-ի խանութ-սրահները տեղակայված են բարձր հաճախելիություն ունեցող առևտրի կենտրոններում, ինչպես նաև քաղաքների կենտրոնական հատվածներում: «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկն է։ Որպես պատասխանատու բիզնես՝ 2020-ին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11.5 միլիարդ դրամ (ավելի քան 22 միլիոն դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի մոտ 2500 աշխատակից, խմբում միջին ամսական եկամուտը կազմել է 364,716 դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |