«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, հայտնում է «Այսօրը»։

«Քանի որ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է», - ասել է Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սեդրակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից։ Դաշինքի ցուցակում նրան հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը ևս հրաժարվել է մանդատից։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---