Նախարար. Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, օրհնություն կլինի 3 նոյեմբերի 2021 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն: Դրա հետ մեկտեղ Երևանում նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը կսկսվի 2022-ին՝ հսկողության ժամանակակից համակարգերով։ Այդ մասին ասել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ գալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Ըստ նրա՝ քրեակատարողական 12 հիմնարկ կա, որոնցից երկուսը հիմա փակում են՝ «Կոշը» և «Հրազդանը»։ Դրա հետ մեկտեղ կընդլայնվի այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը, հայտնում է Sputnik Armenia-ն։ Դրա համար պրոբացիոն ծառայության բյուջեն 530 մլն դրամից կդառնա 773 մլն։ Մասնավորապես, հսկողության տակ գտնվող անձանց համար գնվելու են էլեկտրոնային թևնոցներ, իսկ ծառայության է ընդունվելու 50 նոր աշխատակից։ «Կա նաև տարածքը՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին տարածքում, ու եթե մեզ հաջողվի այս ծրագիրը, այս նոր ՔԿՀ-ն լինելու է մոդելային: Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն, որովհետև այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ, բայց նաև կարող է որոշ ՔԿՀ-ներում գտնվողների համար լինի ավելի ցավալի, որովհետև, եթե իրենք ուզում են օրենք խախտել, իրենց չի հաջողվի», - նշել է նախարարը: Շինարարությանն աջակցելու է Եվրամիությունը։ Այս օրինակով Արդարատադության նախարարությունը նախատեսում է միավորել ևս երկու կամ երեք ՔԿՀ, բայց, ըստ Անդրեասյանի` չեն պատրաստվում բոլորին թողնել անգործ: Բացի այդ, 2022-ին նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Արմավիրի նոր բանտում՝ օդափոխման նոր համակարգ են տեղադրելու։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |