«Ժառանգություն» կուսակցությունը ներողություն է խնդրում իր ընտրողներից25 մարտի 2009 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Մեր խորը համոզմամբ առավել ճիշտ կլիներ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու խորհրդի ընտրություններին գնալ Հայ ազգային կոնգրեսի հետ համատեղ ցուցակով: Մենք միանգամայն պատասխանատու մոտեցում դրսեւորեցինք համատեղ ցուցակ կազմելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի, առաջիկա ընտրություններն ակնհայտորեն ցույց կտան, որ ընտրազանգվածի այն մասը, որը կարող էր իր ձայները տալ ընդդիմությանը, մի շարք պատճառներով չի քվեարկի Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: «Ժառանգությունը» ափսոսում է, որ այդ ձայները կփոշիանան: Իր հերթին «Ժառանգության» մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ կուսակցությունը կստանձնի հասարակական հսկիչի պարտականությունները եւ թույլ չի տա իրավախախտումներ կամ կեղծիքներ: «Մենք առավելագույն միջոցները կձեռնարկենք ապահովելու համար արդար ընտրություններ: «Ժառանգությունը» կշարունակի իր գործունեությունն ընտրությունների ժամանակ եւ ակտիվորեն կգործի ինչպես ընտրական հանձնաժողովներում, այնպես էլ հանձնաժողովներից դուրս»,-հայտարարել է նա: Այն հարցին, թե կմասնակցի արդյոք «Ժառանգությունը» նախընտրական քարոզարշավին, մամլո քարտուղարը հայտարարել է, որ կուսակցությունը մտադիր չէ դա անել: «Թող նախընտրական արշավով զբաղվեն այն քաղաքական ուժերը, որոնք առաջադրել են իրենց թեկնածուներին»,-հայտարարել է նա: Վարդան Խաչատրյանը եւս կուսակցության անունից ներողություն խնդրեց ընտրողներից, հայտարարելով, որ այդ ընտրություններից հետո «Ժառանգությունը» այլեւս ոչ մի բացառություն չի անի եւ անպայման կմասնակցի երկրում կայանալիք բոլոր ընտրություններին ու քաղաքական գործընթացներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |