Մեծ Բրիտանիան աշխարհում 1-ինը հավանություն է տվել կովիդի հետևանքների դեմ դեղահաբին![]() 5 նոյեմբերի 2021 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն է տվել Covid-19-ի հետևանքների դեմ նախատեսված հակավիրուսային դեղահաբի կիրառմանը։ Դեղամիջոցը կոչվում է մոլնուպիրավիր: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը կիսով չափ նվազեցնում է հոսպիտալացման և մահվան վտանգը։ Մոլնուպիրավիրը կնշանակեն առավել խոցելի հիվանդներին՝ օրական երկու անգամ, գրում է BBC-ն։ Ի սկզբանե մոլնուպիրավիրը մշակվել էր գրիպի դեմ պայքարի համար։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիթ Ջավիդը կարծում է, որ պրեպարատը կարող է զգալիորեն օգնել պանդեմիայի դեմ պայքարում, մասնավորապես, փրկել մարդկանց, որոնք թույլ առողջություն ունեն կամ վատ աշխատող իմունային համակարգ։ «Այսօր պատմական օր է՝ Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն է տվել կովիդի դեմ հակավիրուսային պրեպարատին, որը կարելի է տանն ընդունել»,-ասել է նա։ Մոլնուպիրավիրը մշակել է ամերիկյան Merck առողջապահական կորպորացիան Ridgeback Biotherapeutics ընկերության հետ համատեղ։ Սա կովիդի հետևանքների դեմ պայքարող առաջին հաբն է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |