«Տաշիր պիցցայում» սնվելուց հետո 15 անձ հոսպիտալացվել է․ 2-ը՝ երեխա![]() 5 նոյեմբերի 2021 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիայի նախնական ախտորոշմամբ։ Նրանք սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվողում: Քաղաքացիներից 2-ը երեխա են՝ 10 և 13 տարեկան, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հիվանդների վիճակը միջին ծանրության է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ: Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |