Սոցապ նախարարության բյուջեն 2022-ին կաճի ավելի քան 15%-ով![]() 5 նոյեմբերի 2021 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022-ին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 միլիարդ դրամ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Պետբյուջեի նախագծով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ սա բնական է, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են: Նախարարն ասել է, որ սոցապնախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որը ներառում է 93 միջոցառում: «2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է մոտ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեով նախատեված եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս», - նշել է Տիգրան Խաչատրյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |