Արտադրված է Հայաստանում. «Ագատայի» արտադրանքն արդեն արտահանվում է (տեսանյութ) 5 նոյեմբերի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ընդամենը մեկ հաստոցից աշխատանքը սկսած «Ագատա» կարի արտադրամասի արտադրանքն արդեն արտահանվում է։ Տարիների ընթացքում կիսավեր գործարանային տարածքում ստեղծվել է նոր արտադրություն, իսկ աշխատակիցների քանակը 4-ից դարձել է 40։ Նոր ու ժամանակակից տեխնիկայի կողքին 2-րդ կյանք են ստացել խորհրդային հաստոցներն ու սարքավորումները։ Կողք-կողքի աշխատում են հաստոցների երկու սերունդ՝ նորը և հինը՝ թարմացված հնարավորություններով:
Արդեն տասը տարի «Ագատա» կարի գործարանում արտադրվում է պոլիէթիլենային մանրաթել, լցանյութ, հայկական արտադրության սպիտակեղեն և անկողնային պարագաներ։ Արտադրությունում տեղայնացվում է նաև միջազգային փորձը, հրավիրյալ դիզայներների հետ կատարվում է փորձի փոխանակում։ Արտադրության գործընկերը ԱԳԲԱ Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել ժամանակակից հաստոցները, որոնք արտադրությունը բարձրացրեցին որակապես նոր մակարդակի։
«Հնարավորություն չեմ ունեցել նոր տեխնոլոգիայով սարքավորումներ ունենալ իմ բիզնեսում, բայց ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությամբ ձեռք բերեցինք նոր սարքավորումներ: Անձամբ ես ԱԳԲԱ Լիզինգին համարում եմ գործընկեր, ինչ հարցով դիմել ենք՝ աջակցել են: Մինչև օրս միասին աշխատում ենք»,- նշել է «Ագատա» կարի արտադրամասի հիմնադիր տնօրեն Երեմ Գրիգորյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |