Ադրբեջանում զորավարժության ժամանակ զինծառայող է մահացել բեկորային վիրավորումից![]() 5 նոյեմբերի 2021 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում զորավարժության ժամանակ պետական սահմանապահ ծառայության զինծառայող է մահացել բեկորային վիրավորումից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, գրում է Turan.az-ը։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանային դիվիզիայի ծառայողական տարածքում դաշտային զորավարժությունների ժամանակ։ Ենթասպա Թուրալ Ահմեդովը վիրավորում է ստացել ՀԱՆ -17 հաստոցային ավտոմատ նռնականետից կրակոցների հետևանքով։ 2018-ից Ադրբեջանի որոշ շրջաններում, այդ թվում ՀՀ-ին սահմանակից Ղազախի շրջանում, ՀՀ հետ սահմանը հանձնվել է սահմանապահների վերահսկողությանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |