ՀՀ դեսպանը և ՄԹ նախարարը քննարկել են ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը![]() 5 նոյեմբերի 2021 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը քննարկել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) փոխարինող ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի՝ մոտ ժամանակներում պաշտոնական ստորագրման հնարավորությանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ փաստաթղթի վերջնականացման հետ կապված գործընթացը եզրափակիչ փուլում է։ Նախարարի խնդրանքով դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները Հայաստանի և ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մարդասիրական և բարոյական բոլոր նորմերի խախտմամբ մինչ օրս Բաքվում գտնվող ռազմագերիների առկայությունը, տեղեկացնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։ Դեսպանը և նախարարը քննարկել են նաև մի շարք ոլորտներում երկկողմ օրակարգը հարստացնելուն ուղղված իրականացվելիք քայլերը։ Հանդիպման ընթացքում կողմերը նախ անդրադարձել են Գլազգոյում իր աշխատանքները շարունակող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին (COP26)՝ գոհունակությամբ արձանագրելով Հայաստանի՝ նախագահի մակարդակով ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։ Դեսպանը և նախարարն ընդգծել են նշված կարևորագույն հարցի լուծման ուղղությամբ համախմբված մոտեցման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության խնդիրը սահմաններ չի ճանաչում և վերաբերում է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև այդ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |