Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի շրջանում նոր մանկապարտեզ կբացվի

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի շրջանում նոր մանկապարտեզ  կբացվի

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ 40 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ կբացեն ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչիև Կիչան գյուղերի երեխաների համար։

«Համակարգող խորհրդի հետ համատեղ, որին անդամակցում է նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունը, խաղաղապահները ժամանել են Կիչան, որտեղ համայնքապետարանը տարածք է տրամադրել մանկապարտեզի համար․․․Մանկապարտեզում նախատեսվում է երկու խմբի համար պայմաններ ստեղծել։ Ավագ խմբում կլինեն 5 տարեկան երեխաները, իսկ կրտսեր խմբում՝ մինչև 4 տարեկանները։ Շենքի զննությունից հետո որոշվել է 8 սենյակ առանձնացնել այդ երկու խմբերի սպասարկման համար»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ռուսլան Իվանովը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դա թույլ կտա նաև նոր աշխատատեղեր բացել տեղաբնակների համար։

Մանկապարտեզը որոշվել է բացել գյուղապետարանի նախկին շենքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---