Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ․ Կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%![]() 5 նոյեմբերի 2021 - 18:20 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հասել է 220 միլիարդ դրամի՝ միայն երրորդ եռամսյակի ընթացքում աճելով ավելի քան 7 միլիարդ դրամով: Ընկերության կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը տատանվել է 8%-9% միջակայքում՝ կախված ֆոնդի տեսակից։ Ընդ որում, 220 միլիարդ դրամի հիմնական մասը՝ մոտ 69%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացած 31%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները, որից մոտ 20%-ը անուղղակիորեն ներդրված է բազմաթիվ ընկերությունների կողմից թողարկած բաժնետոմսերում, իսկ մնացյալ 10%-ը՝ միջազգային տարբեր կազմակերպությունների և պետությունների թողարկած պարտատոմսերում։ «Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի երկարաժամկետ եկամտաբերության բոլոր ցուցանիշները դրական են. ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%: Պետք է նշեմ, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ»,– նշել է ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։ «Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |