«Նարեկացի» մշակութային կենտրոնում կայացել է «Հաճն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Նոր Հաճն ոչ մեծ քաղաքը, որը գտվում է Երեւանի մոտ, այդպես է կոչվել ի պատիվ հերոսական Հաճն քաղաքի, որը գտնվում էր Կիլիկիայի լեռնային շրջանում: Ռեժիսոր Գայանե Առաքելյանի եւ «Վերջին անձրեւներ» ստուդիայի կողմից նկարահանված «Հաճն» 30-րոպեանոց փաստագրական ֆիլմը պատմում է քաղաքի եւ նրա զավակների ողբերգական ճակատագրի մասին:



Ֆիլմը պատմում է Հաճն քաղաքի կյանքի մասին, որում մերձակա գյուղերի բնակչության հետ միասին բնակվում էր մի քանի տասնյակ հազար հայ, որոնց մեծամասնությունը 1915թ. ոչնչացվեց կամ տեղահանվեց Դէր Զօր անապատ: Առաջին աշխարհամարտից հետո մի քանի հազար քաղաքացիներ վերադարձան Հաճն, որտեղ 1920թ. 8 ամիսների ընթացքում ստիպված էին պաշտպանել թուրքական բանակի կողմից պաշարված քաղաքը: Արդյունքում քաղաքը հողին հավասարեցվեց, եւ միայն երեք հարյուր հայեր փրկվեցին: Ներկայումս Հաճնի տեղում գտնվում է Սաիմբեյլի թուրքական քաղաքը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---