Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 -ի դեմ պատվաստումը երեխաների համար

Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 -ի դեմ պատվաստումը երեխաների համար

PanARMENIAN.Net - Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 դեմ պատվաստումը 5-11 տարեկան երեխաների համար։ Այդպիսի որոշում է կայացրել Պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը։

Մեծահասակների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումն այդ երկրում պարտադիր էր ճանաչվել դեռևս 2021-ի մարտին, գրում է BBC-ն։

Ըստ պլանի, երեխաների պատվաստումը կմեկնարկի 2022-ի մարտին։ Կոստա Ռիկան պայմանագիր է կնքել ամերիկյան Pfizer ընկերության հետ, որը 3․5 մլն դեղաչափ պատվաստանյութ կառաքի, որից 1․5 մլն դեղաչափը նախատեսված կլինի հատուկ երեխաների համար։ Մյուս 2 միլիոնով երրորդ պատվաստումը կարվի մեծահասակներին։

5 մլն բնակչություն ունեցող Կոստա Ռիկայում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է բնակչության 55%-ը, իսկ գոնե մեկ պատվաստում ստացել է 12-ից բարձր տարիքի բնակչության 70%-ը։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---