Փաշինյան․ Այս պահին նոյեմբերի 9-ի հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա![]() 8 նոյեմբերի 2021 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, անդրադառնալով նոյեմբերի 9-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին լուրերին, հայտարարել է, այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ «Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա»,-ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մոտ օրերս ակնկալվող տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման մասին։ Ըստ Պեսկովի, տեսահանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին, գրել էր Interfax-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |