ՀՀ-ում կորոնավիրուսի 810 նոր դեպք կա և 35 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 810 նոր դեպք կա և 35 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 321,243-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 810-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 35 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6700 դեպք կա, այլ պատճառով՝ 1337։

Ապաքինվել է ևս 1916 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 282,866 է։ Փաստացի բուժվողների թիվը 30,340 է։

Ընդհանուր առմամբ, 2,183,118 թեստ է արվել, մեկ օրում` 6220:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---