Փաշինյան․ Բանակաշինության մեջ ֆունդամենտալ խնդիրներ ունեինք, նպատակ կա անցնել պրոֆեսիոնալ բանակի![]() 8 նոյեմբերի 2021 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե որ ռազմական սխալներն են բերել պարտության 44-օրյա պատերազմում, հայտարարել է, որ բանակաշինության ոլորտում ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: «Երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Համակարգային առումով մենք պետք է ասենք և պիտի խոստովանենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են ՀՀ շուրջ: Եվ երբ մենք տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում և Հայաստանում: Այս ամենը, ի վերջո, նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով»,-ասել է նա։ Վարչապետը նշել է, որ քրեական գործերի մասով՝ արդեն նախկինում հայտարարվել է, որ 1000-ին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով: «Այս պահին կարող եմ ասել, որ մոտ 40 մեղադրվող անձ կա, և նաև կալանավորված անձինք կան: Ընդ որում, ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներով մոտենում է մեկ տասնյակի կալանավորված անձանց թիվը և կարծում եմ նաև, որ կլինեն գործեր, որ կգնան դատարան»,-ասել է նա: Փաշինյանը հավելել է նաև, որ բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, որի նպատակակետն է պրոֆեսիոնալ բանակի հիմնումը, որի գործունեությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա։ Նա նշել է, որ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |