Դպրոցները, որտեղ դասարանում կովիդի 10% դեպքեր կգրանցվեն, կանցնեն հեռավարի

Դպրոցները, որտեղ դասարանում կովիդի 10% դեպքեր կգրանցվեն, կանցնեն հեռավարի

PanARMENIAN.Net - Այն դպրոցները, որտեղ դասարանում կորոնավիրուսի 10 տոկոսի չափով դեպքեր կգրանցվեն, կանցնեն հեռավար ուսուցման։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հեռավարի անցում կլինի նաև, եթե կովիդով վարակի դեպքեր լինեն ուսուցչական կազմում։

Նախարարը նշել է՝ քանի որ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վարակն ամբողջության հաղթհարելու համար, տևական լոքդաունները բավական վնասակար հետևանքներ են ունենում։ Նա նշել է նաև, որ, ըստ ԱՀԿ հանձնարարականների, դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով աշխատելը կարող է որոշակի սեղմ ժամանակահատվածում միայն իրականացվել, հակառակ դեպքում այլ խնդիրներ կարող են առաջանալ։

Նոյեմբերի 8-ից դասերը հանրակրթական դպրոցներում վերսկսվել են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---