Արցախում կորոնավիրուսի 106 նոր դեպք կա և 4 մահ

Արցախում կորոնավիրուսի  106 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Նոյեմբեր 7-ին կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 106 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է 4 մահ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18,603 քաղաքացու հետազոտություն, որից 2728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---