Քերոբյան․ Իրենց հողը չմշակողները կճնշվեն![]() 8 նոյեմբերի 2021 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտարարելով հողային բարեփոխումների մեկնարկի մասին, ասել է, որ այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, գրում է Արմենպրեսը։ Հողային բարեփոխումների մասին նախարարը խոսել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ։ «Բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- ասել է Քերոբյանը: Նա նշել է, որ Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1․5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: «Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշել է նախարարը: Խոսելով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին` Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |