ՀՀ-ն մասնակցում է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությանը 8 նոյեմբերի 2021 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությանը, որը մեկնարկել է Կազանում։ Հայաստանից բացի գործնական փուլին մասնակցում են Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները, գրում է ՏԱՍՍ-ը: Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցելու է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ: Զորավարժությունն անցնելու է 2 փուլով: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորման և անցկացմանն առնչվող հարցեր, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ: Վարժանքները, ըստ սցենարի, կավարտվեն ապօրինի զորամիավորումների կողմից գրավված բնակավայրի շրջափակման մարտավարական դրվագով, որի ընթացքում այդ զորամիավորումները «կոչնչացվեն»։ : Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |