Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր արձան է տեղադրվել

Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր արձան է տեղադրվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած արձանը խորհրդանշում է Արցախի ու արցախցու վերածնունդը, վերընձյուղվելու և ծաղկելու ձգտումը: Արմատներից վերակենդանացող ծառը հույսն է արցախահայության գալիք օրվա:

Քանդակի տեղադրմանն աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---