Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանցիները կրակել են՝ սպանելով 1 քաղանձի, 3 վիրավոր կա![]() 8 նոյեմբերի 2021 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացիական, որոնցից 1-ը մահացել է, 3-ին ցուցաբերվում է բժշկական օգնություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Նոյեմբերի 8-ին Շուշի է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ելույթ է ունեցել զինծառայողների առջև։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |